Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

15 ուշագրավ փաստ մարդու օրգանիզմի մասին

15 ուշագրավ փաստ մարդու օրգանիզմի մասին

Մարդու օրգանիզմն, իսկապես, զարմանահրաշ է` իր բոլոր կենսական ու ֆիզիկական հատկություններով: Այն կարող է հարմարվել ցանկացած միջավայրի, ցանկացած իրողության և ամենատարբեր հնարքներ իրագործել, միաժամանակ, այնքան բարդ ու հետաքրքիր կառուցվածք ու գործառույթներ ունի, որ դրանց մեծ մասը քչերին է հայտնի: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով հետաքրքիր փաստեր մարդու մարմնի մասին:

  1. Մարդը, կոպիտ հաշվարկով, առավոտյան 1 սմ-ով ավելի բարձրահասակ է, քան երեկոյան:

  2. Մարդու աչքն այնքան զգայուն է, որ եթե Երկիրը հարթ լիներ, ապա մարդը կկարողանար նկատել գիշերը բոցավառվող մոմը մոտ 50 կմ հեռավորությունից:

  3. Մարդիկ իրենց ԴՆԹ-ի 50 տոկոսը կիսում են բանանի հետ:

  4. Մարդիկ ողջ կյանքի ընթացքում մաշկից 18 կգ են կորցնում` ամբողջովին փոխելով իրենց արտաքին մաշկը ամիսը մեկ անգամ:

  5. Մեկ օրում մարդու արյունը 19312 կմ երկարությամբ շրջանառություն է կատարում օրգանիզմում, ինչը հավասար է ողջ ԱՄՆ-ն ափից ափ 4 անգամ անցնելուն:

  6. Մարդու մարմնում առկա բջիջների մեծ տոկոսն իրականում «մարդկային» ծագում չունեն, դրանք հիմնականում սնկեր և բակտերիաներ են:

  7. Մարդու ուղեղը՝ կազմելով մարմնի զանգվածի երկու տոկոսը միայն, օգտագործում է ամբողջ օրգանիզմի թթվածնի 20 տոկոսը:

  8. Եղունգը հիմքից մինչև ծայրն աճում է 6 ամսում:

  9. Սինեստեսիա կոչվող հիվանդության ժամանակ մարդկանց մոտ զգայարանները չափից ակտիվ են աշխատում, այսինքն՝ մարդը կարող է զգալ բառերի համը և լսել գույները:

  10. Աչքի մկաններն օրական շարժվում են 100.000 անգամ: Որպեսզի ոտքերի մկաններն էլ այդքան շարժվեն, մարդը պետք է օրական 80 կմ քայլի:

  11. Արյան մեկ բջիջը մարմնում ամբողջական շրջանառություն է կատարում 60 վայրկյանում:

  12. Ստամոքսում առկա թթուն բավականին ուժեղ է ածելին քայքայելու համար:

  13. Լիքը միզապարկը գոլֆի գնդակի մեծություն ունի:

  14. Մարդու քիթը կարող է 50.000 տարբեր բույր հիշել:

  15. Ինքդ քեզ խուտուտ տալն անհնար է:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. 100facts.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ